Հուշագիր

Կարևորելով մոր և մանկան առողջության պահպանումը որպես Հայաստանի Հանրապետության զարգացման կարևորագույն գրավական, առաջնորդվելով ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակներ 4-ի և 5-ի, ինչպես նաև ոլորտին առնչվող և ներկայումս գործող ՀՀ օրենքների, Կառավարության և Առողջապահության նախարարության Ռազմավարությունների դրույթներով, ընդունելով, որ չնայած արձանագրված առաջընթացին` մոր և մանկան առողջության պահպանման համար Հայաստանում դեռևս առկա են մի շարք համակարգային խոչընդոտներ, ինչպես նաև ընդունելով սոցիալական և այլ գործոնների ազդեցության փաստը մոր և մանկան առողջության վրա, գիտակցելով մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում շահագրգիռ կողմերի համագործակցության կարևորությունը` կազմակերպությունները համաձայնվում են ձևավորել Մոր և մանկան առողջության պահպանման հայկական դաշինքը (այսուհետ` Դաշինք)` նպաստելու Հայաստանի Հանրապետությունում մոր և մանկան առողջության պահպանմանը` մասնավորապես ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակներ 4-ի և 5-ի, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման ռազմավարական ծրագրերի իրագործմանը:

Դաշինքի անդամ կազմակերպությունները համաձայնում են համագործակցել համատեղ ծրագրերի մշակման և նախաձեռնությունների իրականացման, տեղեկատվության փոխանակման, ռեսուրսների համադրման միջոցով:

Comments are closed.