Մեր մասին

Մոր և մանկան առողջության հայկական դաշինք

Դաշինքի տեսլականը լինելով անհոգ մայրությունն ու առողջ մանկությունը` առաքելություն ունի նպաստել մոր և մանկան առողջության պահպանման և բարելավման իրագործմանը Հայաստանում:

2000 թվականին Նյու-Յորք քաղաքում անցկացված Հազարամյակի գագաթնաժողովում միջազգային հանրությունը սահմանեց կոնկրետ թիրախներ` մինչև 2015թ-ը նվազեցնել մայրերի և մինչև հինգ տարեկան երեխաների մահացությունը: Ներկայումս տարբեր երկներում առողջապահական և սոցիալական ոլորտներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գրանցվել են զգալի հաջողություններ նշված նպատակի ուղղությամբ: Սակայն, ինչպես նշվում է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի 2010 թ. հրապարակված զեկույցում “ամեն տարի միլիոնավոր կանայք և երեխաներ մահանում են կանխարգելի պատճառներից”:

Հայաստանը, միանալով երեխաների մահացությանն ուղղված նպատակին հասնելու պարտավորությանը, տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ խուսափեց անցումային շրջանի առավել ծանր հետևանքներից, և նույնիսկ կարողացավ հասնել որոշակի հաջողությունների, սակայն ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանը բնորոշվում է երեխաների մահացության միջին մակարդակով: Այն զգալի բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ, սակայն որոշակիորեն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը: Միաժամանակ, մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում մայրական մահացության մակարդակը շատ դանդաղ իջեցման միտում ունի :
Ըստ վերջին զեկույցի` Հազարամյակի զարգացման նպատակների հասանելիությունը Հայաստանի համար դժվար հասանելի է գնահատվել:

Մտահոգվելով Հայաստանում մոր և մանկական առողջության պահպանման և բարելավման հիմնախնդիրներով` մի խումբ տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կառույցներ համախմբվեցին ընդհանուր նպատակի շուրջ: Դեռևս 2010 թվականի օգոստոս ամսին մոր և մանկան առողջության հիմնախնդիրներով զբաղվող 15 կազմակերպություններ հանդիպեցին Ծաղկաձորում` քննարկելու մոր և մանկան առողջության դաշինք ստեղծելու գաղափարը` իրենց ջանքերը համադրելու և ավելի արդյունավետ գործունեության ծավալելու նպատակով: Մեկ տարվա ընթացքում արդյունավետ համագործակցության շնորհիվ համատեղ իրականացվեցին բազմաթիվ միջոցառումներ` ուղղված մոր և մանկան առողջության խնդիրների բարելավմանը, այդ թվում միջոցառումներ որոշում կայացնողների շրջանում ներկայացնելու համապատասխան օրենսդրական և հայեցակարգային առաջարկություններ մոր և մանկան առողջության բարելաման վերաբերյալ, խրախուսելով հատկապես մոր և մանկան առողջությանն ուղղված բյուջետային միջոցների ավելացումը:

Միահամուռ աշխատանքի արդյունքները չհապաղեցին և արդեն 2011թ-ի բյուջեում Երեխայի առողջության հավաստագիր ծրագրին ուղղվեցին լրացուցիչ 3 մլն. ՀՀ դրամով` անվճար հիվանդանոցային բուժման հնարավորություն տալով 0-7 տարեկան բոլոր երեխաներին:

ՔՀԿ-ների համալրված խումբը շարունակեց իր արգասաբեր գործունեությունը` կազմակերպելով մի շարք հանդիպումներ, այդ թվում առողջապահության նախարարի հետ: Նշված հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցությանը ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու հարցը և 2011 թվականի օգոստոսի 30-ին 44 ՀԿ-ներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հավաքվեցին դաշինքի Ընդհանուր ժողովին` ստորագրելով հուշագիր և ընտրելով դաշինքի խորհուրդ և համակարգող մարմին:

Comments are closed.