Մոր և մանկան հայկական դաշինքի երկրորդ տարեկան ժողով

Մամլո հաղորդագրություն.

Ապրիլ 3, 2012թ.

Քաղաքական կուսակցությունները ներկայացնում են մոր և մանկան առողջությանը վերաբերող խնդիրների լուծման իրենց ծրագրերը.

Երևան – Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի հրավերով Հայաստանի 6 ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած կուսակցություններ կպատասխանեն ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների բարձրացրած հարցերին, ինչպես նաև կներկայացնեն իրենց քաղաքական ծրագրերը՝ ուղղված Հայաստանում մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանը:

Լսումները տեղի կունենան ապրիլի 4-ին, ժամը 14:15-ին Երևանի Կոնգրես հյուրանոցի <<Բալրում>> սրահում:

Դիրքորոշումները ներկայացնելուց զատ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները կպատասխանեն այն հիմնական հարցերին, որոնք այսօր խիստ հրատապ են մոր և մանկան առողջության ոլորտում՝ առողջապահության ֆինանսավորման ավելացում, այլընտրանքային ֆինանսավորման կիրառում, մոր և մանկան առողջության բարելավմանն ուղղված օրենսդրական և այլ բարեփոխումներ և առողջապահական ոլորտի խնդիրների շեշտադրում:

<<Այս լսումները մեզ հնարավորություն կտան ոչ միայն լսելու քաղաքական կուսակցությունների ծրագրերը և դիրքորոշումները, այլև բարձրաձայնելու մեր կողմից կարևորվող խնդիրների մասին, և պահանջելու այդ խնդիրների լուծումները ապագա խորհրդարանականներից>>, – ասում է Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի ներկայացուցիչ, Վորլդ Վիժն Հայաստանի <<Երեխայի առողջությունն առաջնային է>> քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը:

Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը Հայաստանում մոր և մանկան առողջության խնդիրներով զբաղվող 44 Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միություն է, որն այսօր թե համայնքներում և թե պետական մակարդակով նպաստում է մոր և մանկան առողջության բարելավմանը՝ հատկապես ոլորտին ուղղված բյուջետային հատկացումների ավելացման և համապատասխան օրենսդրական փոփոխությունների ճանապարհով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Վորլդ Վիժն Հայաստանի Հանրային կապերի բաժին՝ 74 91 18 կամ 74 91 19 հեռախոսահամարներով:

Political Parties_April 4_2012

9.06.2012