Վորլդ Վիժն Հայաստան

Վորլդ Վիժնը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը:
Վորլդ Վիժնը հավատում է, որ բոլոր երեխաները արարվել են Աստծո պատկերով: Իսկ դա նշանակում է, որ աշխարհում յուրաքանչյուր երեխա ունի պաշտպանության, հոգեկան, ֆիզիկական եւ մտավոր զարգացման` Աստծո կողմից իրեն տրված իրավունք, ինչպես նաեւ հնարավորություն վայելելու կյանքն իր լիարժեքությամբ:
Վորլդ Վիժնի ծրագրերը գործում են Հայաստանի 7 մարզերի 209 համայնքներում, ստեղծելով կայուն ապագա բոլորի, հատկապես երեխաների համար։
Երեխայի առողջության պահպանմանն ուղղված Համաշխարհային առողջապահական քարոզարշավը Վորլդ Վիժն Հայաստանի առաջին լայնամասշտաբ առողջապահական արշավն է, որը հիմնվում է վերջինիս 20 տարիների ընթացքում ձեռքբերած առողջապահական և քարոզչական ոլորտում աշխատանքային փորձի վրա:
Քարոզարշավը համահունչ է Վորլդ Վիժն Հայաստանի ռազմավարությանը, որտեղ երեխաների առողջության պահպանումը հանդիսանում է գերակա ուղղություն:

Հայաստանում երեխայի առողջության պահպանմանն ուղղված Առողջապահական արշավի հիմնական նպատակներն են.
• Խրախուսել առողջապական ոլորտի զարգացումը` մասնավորապես խթանել մոր և մանկան առողջությանը հատկացվող նպատակային պետական ֆինանսավորման աճը:
• Ապահովել որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություններ Հայաստանի առավել աղքատ համայնքների համար:
• Հզորացնել մոր և մանկան առողջապահական ծառայությունների որակի մշտադիտարկման պետական մեխանիզմները:
Արշավի մեկնարկից սկսած Վորլդ Վիժն Հայաստանն սերտորեն համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային ժողովի, բարձրագույն և հետբուհական կրթական հաստատությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների և համայնքահեն կառույցների հետ:
Արշավի նպատակներին հասնելու համար Վորլդ Վիժն Հայաստանը համագորկցելով շահագրգիռ կողմերի հետ`
• Բարձրացնելու է հանրության և որոշում կերտողների իրազեկությունը խնդրի շուրջ:
• Պատրաստելու է հետազոտությունների շարք` առկա հիմնախնդիրներին մասնագիտական հիմնավորում ունեցող լուծումներ առաջարկելով, ինչպես նաև նորարարական մոտեցումներ ցուցաբերելով:
• Հետևելու է մոր և մանկան առողջության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման ընթացքին, կատարելու է վերլուծություններ, առաջարկություններ է անելու:
• Համագործակցելու է միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համախմբելու է մոր և մանկան առողջության ոլորտի շահագրգիռ հասարակական կազմակերպություններին` ջանքերի համատեղման միջոցով ավելի արագ արդյունքի հասնելու համար:
• Լսելի է դարձնելու ազգային մակարդակում գյուղաբնակ քաղաքացիների մտահոգությունները մոր և մանկան առողջությանն ուղղված հարցերի վերաբերյալ:
• Համագործակցելու է պետական համապատասխան կառույցների հետ` իրականացնելու մոր և մանկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր:
Համաշխարհային առողջապահական քարոզարշավը կոչ է անում վերջ տալ առողջապահական ճգնաժամին, որի հետրևանքով տարեկան մահանում են միլիոնավոր երեխաներ: Միացի’ր համաշխարհային ստորագրահավաքին:
Համաշխարհային առողջապահական քարոզարշավի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել նաև www.childhealthnow.org կայքը։

8.05.2012