«Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»

Ծրագրերի համառոտ նկարագրություն

ՋՀՀ-ն ավելի քան 10 տարի աշխատում է առողջապահության ոլորտում: ՋՀՀ գործունեություններն առողջապահության ոլորտում կենտրոնանում են հիվանդությունների կանխարգելման վրա` ուսուցման և առողջապահական ոլորտի մասնագետների հմտությունների զարգացման, հասարակական առողջապահական արշավների, իրազեկման և տեղեկատվական ցանցի ստեղծման միջոցով:

ՋՀՀ առողջապահական բաժինը առաջնահերթ է համարում այն գործունեությունները և ծրագրերը, որոնք շեշտը դնում են երեխաների և պատանիների, կանանց և համայնքի առողջության պահպանման գործընթացի վրա:

ՋՀՀ-ն պետք է լուծի հետևյալ ռազմավարական խնդիրները` ծրագրի շահառուների պահանջները բավարարելու համար.

  • Բարելավել որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիությունը Հայաստանում երեխաների, պատանիների և կանանց համար` իրազեկվածության բարձրացման, առողջապահական կրթության խթանման և առողջապահության ոլորտի մասնագետների ունակությունների զարգացման միջոցով:
  • Առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել գյուղական համայնքներում` համայնքի անդամներին ու առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստման դասընթացների, ուսուցման և համապատասխան միջոցների տրամադրման միջոցով:

ՋՀՀ-ն օժանդակություն չի ցուցաբերում անհատական առողջապահական ծառայությունների կամ բժշկական օգնության դեպքում, եթե այն չի կազմում լայնածավալ և հեռանկարային առողջապահական նախաձեռնության մաս:

 

Կազմակերպության կոնտակտները

Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արմեն Հակոբյան
Առոջապահական ծրագրերի համակարգող՝ Զառա Ջանիբեկյան
Հասցե՝ Աբովյան 34, բն. 5 և 8, Երևան 0009 Հայաստան
Հեռ.՝ (+37410) 544 417, (+37410) 544 418
Էլ հասցե՝  zaraj@jinishian.am
Վեբկայքի հասցե՝ www.jinishian.org

 


8.05.2012