Օքսֆամ

Օքսֆամը Հայաստանում և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) ՙԱռողջապահության ոլորտում հանրային քաղաքականության գնահատում՚ նախաձեռնության շրջանակներում իրականացրել են ՙԱռողջապահության 2013թ.-ի պետական բյուջեի վերլուծություն՚ և ՙՀամավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում՚ հետազոտությունները:
Հետազոտությունների նպատակն է ներկայացնել առողջապահության պետական ֆինանսավորման իրավիճակը և միտումները, գնահատել և քննարկել առողջապահական համակարգում ներդրված նոր քաղաքականության՝ համավճարային համակարգի, ազդեցությունը բնակչության սոցիալապես անապահով և կարիքավոր խավերի վրա առողջապահական ծառայությունների հասանելիության առումով: Այդ հետազոտությունների հիմնական արդյունքները, եզրահանգումներն ու դրանց հիման վրա արվող առաջարկությունները ներկայացված են ՙԲյուջետային ֆինանսավորում և համավճարային համակարգ՚ փաստաթղթում՝ որպես առավել համառոտ և ամփոփ տարբերակ:

8.05.2012