«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Ծրագրերի համառոտ նկարագրություն

«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2005թ.: Կազմակերպության առաքելությունն է՝ «Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»՝ խնդիր դնելով նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը։
Հասարակական կազմակերպության ռազմավարական նպատակներն են՝

1. Ժողովրդավարական կառավարման թափանցիկ և պատասխանատու համակարգի ամրապնդումը և բարելավումը`

  •  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նպաստելու,
  •  որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը խրախուսելու,
  • քաղաքացիների իրազեկության մակարդակը բարձրացնելու,
  •  տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն աջակցելու,
  •  հասարակության խոցելի խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանն աջակցելու միջոցով:

2. Աջակցություն քաղաքացիական հասարակությանը`

  • համայնքային ակտիվության բարձրացման և որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցության մեխանիզմների ստեղծման,
  •  քաղաքացիական իրազեկման գործընթացին զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը խրախուսելու,
  • Արմավիրի մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով:

3. Կայուն սոցիալ- տնտեսական առաջընթացի ապահովում`

  • Արմավիրի մարզում աղքատության կրճատմանը նպաստելու,
  • փոքր և միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու միջոցով:

ՀԿ-ն իրականացնում է շահերի պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր, հակակոռուպցիոն մոնիտորինգներ կրթության և առողջապահության ոլորտներում, համայնքային զարգացման ծրագրեր, երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր, հետազոտություն, տպագրություն, կրթական, ընտրական և այլ ծրագրեր:
Կազմակերպությունը համագործակցում է մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, այնպիսիք, ինչպիսիք են` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ՄԱԶԾ, ՄԱԿՓԳՀ, ՄԻԳՀԳ, Փրկեք երեխաներին, Քաունթերփարթ Ինթ., Բաց հասարակության ինստիտուտ, Ճապոնական դեսպանատուն, Օքսֆամ ՄԲ և այլն:

Կազմակերպության կոնտակտները

Տնօրեն՝ Նաիրա Առաքելյան
Հասցե` ՀՀ, ք.Արմավիր, Շահումյան 68ա
Հեռ.՝ 0237 2 3034
Էլ.հասցե` info@armavirdc.org
Վեբ.կայք` www.armavirdc.org

8.05.2012