«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ

Ծրագրերի համառոտ նկարագրություն

  1.  1996-2000թթ.` «Ջինիշյան Հիշատակի» հիմնադրամի հովանավորությամբ լսողական սարքերի և , ԱՐԱԲԿԻՐ ԲՀ սուրդոկենտրոնի համար ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերման ծրագրեր:
  2.  2001-2002թթ. «Հաշմանդամների ինտեգրացումը հասարակության մեջ ՀՀ-ում» կոալիցիոն  ծրագիր Երևանում և  Լոռու մարզի 4 քաղաքներում ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհով: «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների Սոցիա¬լական Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվել են ծավալուն փոփոխություններ և լրացումներ: Մտցվեց Տարեկան Ծրագրի նոր գաղափարը:
  3. 2002թ.-ից  Աշխատանքի և Սոցիալական հարցերի  նախարարության,  ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ի և «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի հետ ֆինանսավորմամբ «Հավատ» ՀԿ-ն իրականացնում է հանրապետության ծանրալսող  երեխաներին լսողական սարքերով  ապահովելու շարունակական  ծրագիր:
  4. 2002թ.` «Ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման ծրագիր խուլ երեխաների համար»: Հովանավոր` ՅՈՒՆԵՍԿՕ: Կենտրոնի նյութատեխնիկական բազայի ստեղծում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներառական  ուսուցման վերաբե¬րյալ աշխարհի երկրնե¬րի փորձը ամփոփող ԲԱՑ ՖԱՅԼ աշխատության անգլերենից հայերեն և ռուսերեն լեզուներով թարգմանություն:
  5. 2003թ.` «Հարկային դաշտի օրենսդրական բարեփոխումներ հաշմանդամների համար»      ծրագիր` ԱՀՀ  ՀԿ Կենտրոնի հովանավորմամբ:
  6. 2003թ.` «Խուլ երեխաների համար ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման ծրագիր», ԵՎՐԱՍԻԱ հիմնադրամի դրամաշնորհով: Ծրագրի ավարտից հետո կենտրոնը գործում է ,ԱՐԱԲԿԻՐե բժշկական համալիրի կազմում: Իրականացվում է նախադպրոցական տարիքի խուլ  երեխաների խոսքի զարգացում:
  7. 2003թ.` «ՀՀ-ում խուլ մարդկանց ինտեգրացումը հասարակությունում» շահերի պաշտպանության ծրագիր: Կատարվել է օրենսդրական փոփոխություն «Ռադիոյի և Հեռուստատեսության մասին» ՀՀ օրենքում` հայկական հեռուստաալիքներով սուրդոթարգմանության կիրառմամբ մեկ լրատվական և մեկ մանկական հաղորդում իրականացնելու վերաբերյալ: Հովանավոր` ԱՄՆ ՄԶԳ ՀՈՒ:
  8. 2004թ.` Եվրահանձնաժողովի դրամաշնորհային  «Հավասար հնարավորություններից հավասար իրավունքներ» կոալիցիոն ծրագիր «Ունիսոն» ՀԿ հետ: Ծրագիրը իրականացվեց Երևանում և  ՀՀ 10 մարզերում:  Մշակվեց և հրատարակվեց Հաշմանդամության հետևանքների հաղթահարման գործողությունների Ազգային ծրագիր (ՀՀՀԳԱԾ): Այն ՀՀ կառավարության կողմից արժանացել է հավանության և օգտագործվել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2010թթ. ռազմավարության նախագիծը մշակե¬լիս:
  9. 2005թ. «ԵՎՐԱՍՒԱ» հիմնադրամի աջակցությամբ և «ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ  ԻՆՏԵՐ¬ՆԵՇՆԼ»-ի ֆինանսավորմամբ Երևանում իրականացվեց  «Լսողության իջեցումով երե¬խաների սոցիալ-տնտեսական ինտեգրումը ՀՀ-ում» ծրագիրը:   Ծրագրում ընդ-գրկված են 72 շահառու երեխաներ: 24  երեխաները ձեռք են բերել գորգագործի հմտություններ, 48-ը`համակարգչային  բազային գիտելիքներ, տարվել է աշխատանք ծնողների հետ:
  10. 2005թ. «Թատրոնը կյանք է…» լսողության խնդիրներ ունեցող երեխաների հիմնահարցերի շուրջ քարոզարշավի ծրագիր Երևանում և ՀՀ 6 մարզերում ,Կամք և Կորովե ՀԿ հետ Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի և Ֆրանս- Հայկական Զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
  11. 2007թ. «Խուլ երեխաների կյանքի որակի բարձրացում» ծրագիրը Երևանի լսողության խանգարումներ ունեցող թիվ 9 դպրոցում Բրիտանիայի «Խուլ երեխաների միջազգային ասոցիացիայի» դրամաշնորհով: Ժեստերի լեզվի ուսուցում 24 ծնողների և 40 երեխաների համար:
  12. 2007թ. «Ինտեգրացիոն կենտրոնի հնարավորությունների ընդլայնում» ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպության ֆինանսավորմամբ: ՈՒսուցողական դիդակտիկայի և տեսանյութերի ձեռք բերում, 2 կոնֆերանսի, թարգմանությունների  իրականացում:
  13. 2007թ. Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի ֆինանսավորմամբ մշակվեց լսողության խանգարում ունեցող երեխաների կրթության հայեցակարգ, թարգմանվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ներառական դասարաններում երեխաների հիմնախնդիրների ըմբռնումը և լուծումը» ուղեցույցը:
  14. 2007թ. «Լսողության խանգարում ունեցող երեխաների զարգացման ցերեկային կենտրոնի ստեղծում» ծրագիր ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, ՍՀՀԾ ֆինանսավորմամբ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աջակցությամբ:
  15. 2009թ.` «Վաղ տարիքից խուլ երեխաների կրթության իրավունքի ապահովում» ծրագիրը Նիդեռլանդների թագավորության դեսպանատան  դրամաշնորհով:
  16. 2009թ.` «Աջակցություն Նորածինների մոտ լսողության խանգարումների հետազոտման սկրինինգի գործընթացին  և լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին» ծրագիրը Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լսողության հետազոտման և  ծանրալսության   փոխհատուցման տեխնիկական միջոցներ:
  17. 2011-2012թթ.` “Հավասար իրավունքների ապահովում” ծրագիր ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինտերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: “Հավատ” ՀԿ -ն հանդես է գալիս լսողության խանգարում ունեցող 12-25 տարիքի արձանց պետության կողմից հատկացվող լսողական սարքերի օրենսդրական բարեփոխման առաջարկով:


Կազմակերպության կոնտակտները

Հկ-ի նախագահ՝ Թամարա Մանուկյան
Հասցե՝ Երևան 0014, Շիրվանզադե 14
Հեռ.՝ +374-10 231953
Էլ. հասցե՝ surdoam@yahoo.com
Վեբկայքի հացե՝  http://www.havat.am/



                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

8.05.2012