«Կանայք համայքներին ապավեն» ՀԿ

 Ծրագրերի համառոտ նկարագրություն

• Որոշումների կայացման գործընթացներում համայնքների մասնակցության քաջալերում` ապահովելով կանանց և խոցելի խմբերի ներգրավվածությունը,

• Շեշտվում է գենդերային հավասարության սկզբունք և խոցելի խմբերի քաղաքացիական, սոցիալական- տնտեսական իրավունքների պաշտպանությունը սկսած 2006 թ.-ից,

• Նպաստում է կանանց առողջապահական խնդիրների լուծմանը,

• Նպաստում է կանանց կրթական խնդիրների լուծմանը ինչպես նաև տեղեկատվության պակասի լրացմանը գյուղական համայնքերում,

• 2007-2008 թվականներին իրականացվել է ծառատունկ,

• 2008, 2009, 2010 թվականներին Արմավիր մարզի հինգ համայնքներում համայնքային առողջապահական կոմիտեների և առավել տարածված հիվանդությունների վերաբերյալ իրականացրել է կրթական ծրագրեր,

• Հայ- գերմանական «Պրոսմե» կազմակերպության հետ 2007թ.-ին իրականացրել է Քարակերտ համայնքի տնտեսական զարգացման ծրագիր,

• Քարակերտ, Արգինա համայնքներում իրականացրել են շարունակական ծրագրեր, որոնք միտված են եղել հաըտնաբերել մինչև 17 տարեկան այն երեխաներին, որոնք հակված են ալկոհոլ օգտագործել: Բացահայտվել, են դրդապատճառները և ձեռնարկվել են կանխարգելիչ քայլեր,

• Ծեր կանանց և զոհվածների մայրերին ցուցաբերվել են հոգեբանական և սոցիալական աջակցություն,

• Առողջ ապրելակերպի քարոզում,

• Համայնքների մոբիլիզացիա,

• Կանանց արժևորում և ակտիվության բարձրացում, համայնքների աշխատանքներին նրանց անմիջական մասնակցության խթանում,

• « Քո առողջությունը քո ձեռքերում է » ծրագրի իրականացում Արգինա, Վանանդ, Շենիկ, Բերքաշատ գյուղերում 2009թ.-ին,

• Լայնածավալ քարոզարշավ ուղղված մոր և մանկան առողջության խնդիրների կարևորմանը:

 
Կազմակերպության կոնտակտները

Հկ-ի նախագահ՝ Աիդա Մուրադյան
Հասցե՝ գ. Քարակերտ , մարզ Արմավիր
Հեռ.՝ (+374) 93 241500, (+374) 94 274727
Էլ հասցե՝ Aidamuradyan@inbox.ru

 

8.05.2012