«Երեխաների և դեռահասների սոցիալ-առողջապահական աջակցության կենտրոն» ՀԿ

Ծրագրերի համառոտ նկարագություն

«Երեխաների և դեռահասների սոցիալ-առողջապահական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից մշակվել և տեղայնացվել են բազմաթիվ կրթական մոդուլներ բուժաշխատողների և ազգաբնակչության համար, որոնք հավանության են արժանացել ՀՀ առողջապահության նախարարության կողմից և դրանց հիման վրա ստեղծվել են մի շարք կրթական և տեղեկատվական նյութեր բնակչության համար: Հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են բազմաթիվ կրթական դասընթացներ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ դպրոցների աշակերտների, համայնքների հետաքրքրված, հեղինակավոր անդամների համար` առաջին օգնության, առողջ ապրելակերպի, ռացիոնալ սնուցման, հաղորդակցության հմտությունների, երեխաների և դեռահասների հիգիենայի վերաբերյալ: Կազմակերպությունը հիմնադրման օրվանից սերտ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ` UNICEF, USAID, WORLD VISION, NOVA, որոնք աջակցում են ՀՀ առողջապահության նախարարության բնակչության առողջության բարելավմանը և իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակմանը, ռազմավարությունների իրագործմանը:

Միջազգային կազմակերպությունների հետ իրականացված առավել կարևոր ծրագրերն են.

  • 2006-2007թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ` Վանաձորի 4 դպրոցների թվով 165 ուսուցիչների, բուժքույրերի և 8-10 դասարանների աշակերտների համար 5-օրյա դասընթացներ «Դեռահասների առողջություն և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելում» թեմայով:
  • 2007թ. Վորլդ Վիժն Հայաստան` Թալինի տարածաշրջանի համայնքների 30 բուժաշխատողների համար 11-օրյա դասընթաց «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» թեմայով:
  • 2010թ. Վորլդ Վիժն Հայաստան` 5 օր տևողությամբ 2 դասընթաց` «Մանկական Հիվանդությունների Ինտեգրացված Վարում/Համայնքային բաղադրիչ» թեմայով` Գավառի և Թումանյանի տարածաշրջանների բուժհաստատությունների 24 առողջության առաջնային պահպանման բժիշկ/բուժքույրերի համար:
  • 2011թ. Վորլդ Վիժն Հայաստան` կազմակերպվել են դասընթացն ավարտած բուժաշխատողների հետագա հսկողական այցեր :
  • 2011թ. Վորլդ Վիժն Հայաստան` կազմակերպվել է կլոր սեղան քննարկում “Առողջապահական բարեփոխումների գործընթացը Լոռու մարզում” թեմայով` 50 մասնակիցների համար:
  • 2011թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ` «Մանկական Հիվանդությունների Ինտեգրացված Վարում/Նորածնային բաղադրիչ» թեմայով 5-օրյա դասընթացներ Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի, Ստեփանավանի, Վանաձորի, Գավառի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու, Հրազգանի, Չարենցավանի, Աբովյանի, Եղվարդի տարածաշրջանների բուժհաստատությունների առողջության առաջնային պահպանման հաստատությունների 135 բժիշկների համար:

«Երեխաների և դեռահասների սոցիալ-առողջապահական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները փորձառու, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող և բազմաթիվ ծրագրերով դասավանդման և հետազոտական աշխատանքների փորձ ունեցող մասնագետներ են:

Կազմակերպության նախագահ Սոնյա Առուշանյանը և առողջապահական ծրագրերի ղեկավար Վարդան Աբովյանը մասնակցել են Հայաստանի առողջապահական և սոցիալական ոլորտի բարեփոխումների քաղաքականության մշակմանը, ծրագրերի իրականացմանը և գնահատմանը, հանդիսանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջազգային և ազգային փորձագետներ: Ունեն դասավանդման մեծ փորձ ԱՊՀ տարբեր երկրներում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում, 16 հոդվածների, 6 գրքերի, 3 հանրամատչելի ձեռնարկների հեղինակներ և համահեղինակներ են: Դեռահասների ծրագրերի համակարգող Լուսինե Առուշանյանը հանդիսանւմ է միջազգային դասավանդող դեռահասների հավասարը-հավասարին ծրագրի շրջանակներում, ունի առողջապահական ծրագրերի գնահատման մեծ փորձ:

Կազմակերպության կոնտակտները

ՀԿ-ի նախագահ՝ Սոնյա Առուշանյան 
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ամիրյան 10
Հեռ.՝ (0322) 59095; (+374 ) 91 42 32 27; (+374 ) 94 49 11 33
Էլ հասցե՝ soniarushanyan@hotmail.com


8.05.2012