«Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա»

Համառոտ տեղեկատվություն

Untitled-3“Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա” ՀԿ–ն ստեղծվել է 2007 թ.`միավորելով երեխաների առողջության ոլորտում աշխատող տարբեր մասնագետներին:  Ասոցիացիայի խորհրդում ներկայացված են առաջատար մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ և նեղ մասնագետներ, երեխաների և դեռահասների ոլորտում գործող առողջապահության կազմակերպիչներ, բժշկական համալսարանի դասախոսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է Հայաստանում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման հիմնախնդիրների լուծմանը հետևյալ ուղղություններով.

  • Աջակցություն որակյալ բուժօգնության կազմակերպմանը և տրամադրմանը,
  • Աջակցություն ուղեցույցների և այլ օժանդակ նյութերի մշակմանը,
  • Բուժանձնակազմի շարունակական բժշկական կրթություն,
  • Աջակցություն երեխաների և դեռահասների առողջության ոլորտին առնչվող ազգային քաղաքականության մշակմանը, շահերի պաշտպանություն
  • Մանկաբուժական ոլորտում գիտական հետազոտությունների, վերլուծական աշխատանքերի, դիտարկումների խրախուսում,
  • Միջազգային համագործակցության իրականացում:

Իրականացված գործունեություն

  • Մանկաբուժական ազգային կոնֆերանսներ.

Խոշորագույն մանկաբուժական գիտաժողովներն իրականացվել են 2008, 2010 և 2012 թթ: Կոնֆերանսներին մշտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ Առողջապահության նախարարությունը, Երևանի Մ.Հերացու անվան Պետական բժշկական համալսարանը: Յուրաքանչյուր կոնֆերանսին մասնկացել է 450-500 մանկաբույժ, ընտանեկան բժիշկ և մանկաբուժական մասնագետներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից: Կոնֆերանսի բանախոսների շարքում էին ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտերկրյա առաջատար մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Վրաստանից:

  • «Մանկաբուժական դպրոց» Երևանի և մարզերի մանկաբույժների, մանկական մասնագետների և ընտանեկան բժիշկների համար.

Իրականացվել են ՀՀ ԱՆ աջակցությամբ` յուրաքանչյուր տարի, 2008թ. –ից ի վեր: Մասնակցիների թիվը ըստ տարիների. 2008 թ.` 45;  2009 թ.` 65,  2010 թ.` 43,  2011 թ.` 172,  2012թ.` 175, 2013թ` 244, 2014թ.` 180: Հարյուրավոր բժիշկներ ունեցել են հնարավորություն ունկնդրելու մանկաբուժության առավել արդիական հարցերին նվիրված դասախոսություններ: 

  • Ուղեցույցների, այլ մեթոդական նյութերի մշակում 

 Մշակվել և հաստավել են երեխաների միզուղիների ինֆեկցիաների վարման և մուկովիսցիդոզի ախտորոշման ուղեցույցներ, ընթացքի մեջ է շնչառական հիվանդությունների վարման ուղեցույցները:

  • Արտագնա սեմինարներ Հայաստանի մարզերում.

 Ասոցիացիան կանոնավոր իրականացնում է արտագնա դասախոսություններ և սեմինարներ առաջնային և երկրորդային օղակի բժիշկների համար բոլոր մարզերում: Ամեն տարի իրականացվում է 8-10 նման միջոցառում, յուրաքանչյուրին մասնակցում են միջինը 30-40 ունկնդիր:

  •  Մարզերում հիվանդ երեխաների անվճար զննումներ առաջատար մասնագետների կողմից:

 Հաշվի առնելով Հայաստանի մարզերում մասնագիտացված օգնություն ստանալու առկա դժվարությունները` Ասոցիացիան կազմակերպում է մասնագիտական խմբերի կանոնավոր այցելություններ Հայաստանի մարզեր: Անցած տարիների ընթացքում զննվել է շուրջ 3000 երեխա:

  • Գիտական աշխատանքների, վերլուծությունների, դիտարկումների խրախուսում.

 Ասոցիացիան կանոնավոր մասնակցում է մանկաբուժության ոլորտում ընթացող և պլանավորվող գիտական աշխատանքերի քննարկումներին:

  • Աջակցություն քաղաքականության մշակմանը.

 2010 և 2011թթ. Վորլդ Վիժն Հայաստանը իր “Երեխայի առողջությունն առաջնային է” քարոզարշավի” շրջանակներում Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի հետ իրականացրել է մի ծրագիր, որի նպատակն էր մարզային մակարդակում վերհանել նորածիններին և երեխաներին տրամադրվող բուժօգնության որակի և մատչելիությանը նպաստող խնդիրները` օգտագործելով Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի մարզային ներկայացուցչությունների, ծառայություններ մատուցողների, ՀԿ-ների, ուժն ու ակտիվ ներգրավվածությունը: Լոռվա և Շիրակի մարզերում կազմակերպվել էր աշխատանքային խորհրդակցություն: Քննարկման արդյունքներըամփոփվելէինազգային մակարդակում: 2013թթ.-ին Ուորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ “Բարձրացնել մասնագետների դերը և երեխաներին ցուցաբերվող մանկաբուժական ծառայությունների որակը” ծրագրի շրջանակներում` “Արաբկիր” ԲՀ-ԵԴԱԻ և Աոցիացիայի կողմից պատրաստվել է Հայաստանում երեխաների առողջության արդիական խնդիրների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և հետազոտում,  անցկացվել է 3 կլոր սեղան-քննարկումներ` ՀՀ ԱՆ, Երևանի և մարզերի առաջատար կլինիկաների մասնագետների և որոշ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկվել են ոլորտի ներկայիս խնդիրները և Ասոցիացիայի դերը մանկական բնակչության առողջությանն ուղղված քաղաքականության, ծրագրերի և չափորոշիչների/ ուղեցույցների մշակման գործում:

  • Միջազգային գործունեություն.

          Սկսած 2007թ.-ից Ասոցիացիան կանոնավոր մասնակցում է Եվրոպական մանկաբուժական ասոցիացիայի և Համաշխարահային մանկաբուժական ասոցիացիայի աշխատանքներին: Ասոցիացիայի ներակայցուցիչները մասնակցում է Միջազգային և Եվրոպական Գլխավոր ասամբլեաների աշխատանքերին, ընդհանուր քաղաքանության մշակմանը, ընտրություններին, Եվրոպական ասոցիացիայի կողմից իրագործվող միջազգային ուսումնասիրություններին:

Կոնտակտներ.

Ասոցիացիայի նախագահ` Պրոֆեսոր Արա Սաենի Բաբլոյան

Գործադիր տնօրեն` Դոցենտ Վադիմ Կարպի Թևոսյան

Գլխավոր քարտուղար, փոխնախագահ` Դոցենտ Սերգեյ Գերասիմի Սարգսյան

Հասցե` Մամիկոնյանց փ. 30, ք.Երևան, 0014

Հեռ.`+374 10 236030; +374 91 887944; Fax: +374 10 284170

Էլ.փոստ` armpa@yandex.com; icah@arminco.com

8.05.2012