«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ

Ծրագրերի համառոտ նկարագրություն

«Ընտանիքի Պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 30.03.1999թվին՝ հիմնադիրների ժողովի կողմից:

«Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ն աշխատում է ընտանիքի և նրա անդամների պաշտպանության ոլորտում ու իրականացնում է շահերի պաշտպանության գործընթաց կրթական, առողջապահական, սոցիալական և ընտանեկան հիմնախնդիրներին առնչվող այլ ոլորտներում:
Կազմակերպությունը ստեղծման պահից առ այսօր իրականացրել է սոցիալական արդարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահական, կրթական համակարգի բարելավման հետ կապված մի շարք ծրագրեր:

Ի սկզբանե կազմակերպությունը իրականացնում էր բարեգործական առաքելություն Երևան քաղաքում և մարզերում, ներգրավված, կամավորների և ուսանողական ակտիվիստների ուժերով: 2000թ-2004թ. խնամակալության է առնվել հասարակության և իրենց մերձավորների կողմից անտեսված սոցիալական անապահով խմբին պատկանող միայնակ տարեց մարդկանց խնամքը: Շարունակաբար իրականացվել են մշակութային միջոցառումներ մանկատներում:

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ 2007 թվից իրականացվել են բարեփոխումների և շահերի պաշտպանության գործընթաց որոնք ուղղված են եղել ապահովելու.

  • Պացիենտների, մասնավորապես ծննդկանների, բժշկական ծառայությունից օգտվելու երաշխիքները:
  •  Բնակչության անվճար մուտքը դեպի պետության բացառիկ սեփականություն հանդիսացող ազատ հանգստյան գոտիները:
  • ՍԱՊԾ համակարգում կենսաթոշակառուների մատչելի հավառում և կենսաթոշակի ճշգրիտ հաշվարկումը
  • Իմունականխարգելման իրականացումն նվազագույն բացասական հետևանքներով

«Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ն միաժամանակ ՄԱԿ-ի հատուկ խորհրդատվական կարգավիճակ ստանձնած կազմակերպությունների առաքելությամբ մասնացել է «Հարավկովկասյան խաղաղարար նախաձեռնություն» գլոբալ ծրագրի իրականացմանը, տարածաշրջանում խաղաղության կայացման համար: Ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների ինստիտուտը ընդգրկվել է Եվրոպական մարդու իրավունքների պաշտպանի խորհուրդում:

Մեր կառույցը հասարակական խնդիրների և քաղաքացիների ոտնահարված շահերի հայտնաբերման և դրանց լուծման համար անընդհատ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների, բնակիչների ակտիվ խմբերի, համայնքների, պետական և ոչ պետական կառույցների հետ: «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ-ի ծրագրերը արդի, իրատեսական, ճկուն և հստակ կողմնորոշված են:

Կազմակերպության կոնտակտները

ՀԿ-ի նախագահ՝ Արմեն Եփրեմյան
Հասցե՝ ք. Երևան, Հաղթանակի 4-րդ փ. 24տ.
Հեռ.՝ (+374) 55 10 11 12
Էլ հասցե՝ armenyepremyan@gmail.com
Վեբկայքի հացե՝ http://familyprotectionngo.webs.com/


8.05.2012