«Սոցիալական և տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

 Ծրագրերի համառոտ նկարագրություն

  • 2003թ. ՀԿ-ն իրականացրել է կրթական ծրագիր` ուղղված երիտասարդ գործազուրկներին և հաշմանդամներին, որի շրջանակներում ծրագրի շահառուներին ուսուցանվել են համակարգչային գիտելիքներ և նրանց համար կազմակերպվել են կարողությունների զարգացման դասընթացներ:
  • 2004թ.-ին ՀԿ-ն ներգրավված է եղել ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող հակակոռուպցիոն մասնակցային մոնիտորինգի իրականացման գործընթացում կրթության ոլորտում: Իրականացվել են դիտարկման այցեր միջնակարգ դպրոցներ, անցկացվել են հարցազրույցներ դպրոցների տնօրենների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների և աշակերտներ հետ:
  • ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում ՀԿ-ն, համագործակցելով ԱԶԿ ՀԿ-ի հետ, 2008թ.-ին իրականացրել մոր և մանկան առաղջության բարելավման միջոցառումներ մարզի գյուղական համայնքներում, վարվել են առողջապահական զրույցներ համայնքի բնակիչների հետ համայնքի բուժ.քույրերի մասնակցությամբ: Նրանց բաշխվել են նաև կրթական առողջապահական և իրավունքների պաշտպանության գրքույկներ և բուկլետներ:
  • ՀԿ-ն իրականացրել է նաև կրթական և առողջապահական դասընթացներ մարզի գյուղական համայնքներում, որի շրջանակներում համայնքներում ստեղծված համայնքային առողջապահական կոմիտեների անդամների ուսուցանվել են առավել կարևոր հիվանդությունների ախտանշանների, բուժման և կանխարգելման հիմնական սկզբունքները: Ծրագիրն իրականացվել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2009թ.-ին:
  • 2009-2010թթ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորմամբ Երիտասարդական բանկ ծրագրի շրջանակներում ՀԿ-ն իրականացրել է կրթական ծրագիր` միջնակարգ չորս դպրոցների բարձր դասարանների աշակերների միջև կազմակերպելով ինտելեկտուալ խաղ մրցույթներ:
  • 2011թ., ֆինանսավորվելով ՀՀ մշակույթի նախարարության կողմից, ՀԿ-ն իրականացրել է մշակութային միջոցառումների շարք` աջակցելով պարային խմբերի և նվագախմբի գործունեությանը:

Կազմակերպության կոնտակտները

ՀԿ-ի նախագահ՝ Հասմիկ նահապետյան
Հասցե` ք. Արմավիր, Արարատյան 1, բն36
Հեռ.՝ (+374) 094 77 09 35
Էլ. հասցե՝ cesright@gmail.com

8.05.2012