«Աստղավարդ» ՀԿ

 Ծրագրերի համառոտ նկարագրություն


• 2005թ.«Թուֆենկյան Հիմնադրամ»-ի դրամաշնորհ-Կազմակերպվել են կար ու ձևի և գորգագործության 3 – ամսյա դասընթացներ հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների անդամների համար (մայր, քույր): Արդյունքում 48 շահառուներ ստացել են մասնագիտական կրթություն:

• 2006թ. Վիեննայի «1 % զարգացման հիմնադրամ» և Մակ -ի Պարենի Համաշխարհային Ծրագրի դրամաշնորհ- ՀԿ –ին հատկացված տարածքի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութերի ձեռք բերում, և մանկական վերականգնողական կենտրոնի ստեղծում: Աշխատանքերը կատարվել են ծնողների և կամավորների կողմից: Շահառուներն են Վարդենիսի տարածաշրջանի 230 հաշմանդամ երեխաներ և նրանց ընտանիքների անդամներ:

• «Բժիշկներ առանց սահմանների» բելգիական կազմակերպության կողմից շահառուներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների նվիրատվություն: Շահառուներ` տարածաշրջանի 230 հաշմանդամ երեխաներ և նրանց ընտանիքների անդամներ:

• 2006թ. «Խաղաղության Կորպուս»-ի ,«Թուֆենկյան Հիմնադրամ» դրամաշնորհներ`Մանկան Զարգացման -վերականգնողական կենտրոնի ստեղծում, տարածքի հարմարեցում և անհրաժեշտ սպորտային- վերականգնողական սարքավորումների ձեռք բերում: Բոլոր աշխատանքները կատարվել են հաշմանդամ երեխաների ծնողների և կամավորների միջոցով: Շահառուներ` հենաշարժական ֆունկցիայի խանգարում ունեցող 92 երեխաներ և նման խնդիր ունեցող մեծահասակներ: Սպորտային սարքավորումներից օգտվում են նաև 100 -150 խնդիր չունեցող երեխաներ:

• 2007թ. «Վիենայի Կանանց Խորհուրդ» -ի /THE UNITED NANIONS WOMEN’S GUILD VIENNA/ կողմից դրամաշնորհ` մասնագիտական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերում:Հրուշակագործության, վարսահարդարության և կար ու ձևի դասընթացներ:

• 2009թ. «Խաղաղության Կորպուս» -ի ֆինանսավորմամբ ամառային ճամբարի կազմակերպում 100 հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների համար:

• 2010թ. «Եղիայան հիմնադրամ» -ի և անհատ բարերարների աջակցությամբ ամառային ճամբարի կազմակերպում 100 հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների համար:

• 2010թ. «Հայկական Կարիտաս» ԲՀԿ –ի դրամաշնորհ «Ընտրիր մասնագիտություն» ծրագիր:Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է կար ու ձևի 6 ամսյա դասընթաց` Վարդենիս քաղաքի և շրջակա 3 համայնքների անապահով ընտանիքների աղջիկների և կանանց համար: Հաշմանդամ ու ոչ հաշմանդամ երեխաների մասնակցությամբ թատերական խմբի կազմակերպում:

• 2011թ. Հայաստանի Երտասարդական Հիմնադրամ-ի դրամաշնորհ «Կարում ենք ինքներս» մասնագիտական ուսուցման ծրագիր:

• 2011թ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ –ի դրամաշնորհ «Ոսկյա Ձեռքեր» ձեռարվեստի տարբեր տեսակների ուսուցում:Ամեն տարի կազմակերպվում են հղի կանանց համար սեմինար պարապմունքներ`երեխաների հաշմանդամություն բերող պատճառների մասին:

Կազմակերպության կոնտակտները

ՀԿ-ի նախագահ՝ Մելանյա Եփրեմյան
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ Ք. Վարդենիս Իսահակյան 7
Հեռ.՝ (+374) 93 46 27 06
Էլ հասցե՝ vaheast@rambler.ru
Վեբկայքի հացե՝ www.Astghavard.org

 

8.05.2012