«Սնուցումը՝ որպես կարևոր բանալի տնտեսական զարգացման համար: Իրավիճակը Հայաստանում» միջազգային համաժողով

IMG_0022Սույն թվականի մայիսի 26-27-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղին ունեցավ «Սնուցումը՝ որպես կարևոր բանալի տնտեսական զարգացման համար: Իրավիճակը Հայաստանում» խորագրով միջազգային համաժողով:

Համաժողովը կազմակերպվել և հովանավորվել էր Կոլումբիա բժշկակա
ն համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի (Բնակչության սնուցման ինստիտուտ, Էնդոկրինոլոգիայի բաժին), Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի, Վորլդ Վիժն Հայաստանի, Հայ օգնության ֆոնդի  (ՀՕՖ) կողմից: Համաժողովի համահովանավորն էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Հայկական բժշկական հիմնադրամը (ՀԲՀ), Ամերիկայի հայ առողջապահական մասնագետների միությունը (ԱՀԱՄՄ), JHM բարեգործական հիմնադրամը:

Համաժողովին ներկա էին ավելի քան 180 ներկայացուցիչներ կառավարական կառույցներից, միջազգային և տեղական ոչ կառավարական հասարակական կազմակերպություններից, առողջապահության  ոլորտից և այլ ոլորտներից, ինչպիսիք են՝ գյուղատնտեսություն, կրթություն, բնապահպանություն և այլն:

Վորլդ Վիժն Հայաստանը, լինելով Համաժողովի կազմակերպիչներից մեկը,  ուներ նաև մեծ ներդրում՝ կապված ՎՎՀ Տարածքային զարգացման ծրագրերի բժիշկների ներկայությամբ կարողությունների հզորացման տեսանկյունից:

Համաժողովին ելույթ ունեցան Կոլումբիայի համալսարանի (Կիմ Հեքիմյան, Շերոն Ակաբաս, Ջոն Բիլեզիկյան, Էնդրյու Թորն-Լիման, Ռիչարդ Դեկելբաում, Յուջին Դինկևիչ), Վորլդ Վիժն Հայաստանի  (Նաիրա Ղարախանյան, Ռուզաննա Մանուկյան, Վիկտորիա Սարգսյան), ՀՀ առողջապահության նախարարության (Կարինե Սարիբեկյան Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (Անահիտ Դեմիրճյան, Վարդուհի Պետրոսյան), Հայ օգնության ֆոնդի (Համբարձում Սիմոնյան),  Արաբկիր բժշկական կենտրոնի/Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (Սերգեյ Սարգսյան), ԵՊԲՀ (Միքայել Նարիմանյան, Սուսաննա Հարությունյան) ներկայացուցիչները:

Երկօրյա համաժողովի ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրեցին և քննարկեցին թեմաների ընդարձակ շարք, ներառյալ՝ թերսնման «կրկնակի բեռի» ներկայիս տվյալները, սնուցման վերաբերյալ գնահատումներ և ծրագրեր՝ հասցեագրելու թերաճ երեխաների խնդիրը. առկա փաստերը և լավագույն փորձը ՀՕՖ-ի և ՎՎՀ-ի միջամտության տարածքներում, աճի կորագծի կանոնավոր կիրառումը, կյանքի ընթացքում համակարգային մոտեցում Ճարպակալմանը և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, շաքարային դիաբետ՝ գլոբալ և տեղային համաճարակ, սրտային հիվանդությունների ռիսկի կանխարգելելի գործոնները երեխաների և մեծահասակների մոտ, վիտամին D, կալցիում և ոսկրերի առողջություն՝ դրանց կարևորությունը Հայաստանում, առողջական հատուկ  խնդիրներով մարդկանց սնուցումը. տուբերկուլյոզով հիվանդների օրինակը և այլն:

Համաժողովի մասնակցությունը բավականին մեծացրեց ներկայումս Հայաստանում ծառացած  սնուցման կրկնակի խնդրի/ծանրաբեռնվածության պատճառների և հետևանքների մասին մասնակիցների իրազեկվածությունը:

Համաժողովից հետո տեղի ունեցավ շահագրգիռ կողմերի հանդիպում, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարարության, Կոլումբիայի համալսարանի, Վորլդ Վիժն Հայաստանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Սեյվ դը չիլդրեն»-ի, Արաբկիր բժշկական կենտրոն/Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և մոր և մանկան առողջության պահպանման դաշինքի այլ ներկայացուցիչներ:

Արդյունավետ քննարկման ընթացքում որոշվեցին համագործակցության հետագա քայլերը:

Համաժողովի նկարները այստեղ՝ http://mchealth.am/?page_id=559&album=5&gallery=29

 

29.05.2014