Հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին։

Հյուրերը նախարարին հակիրճ ներկայացրեցին 25 տարվա ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանում, մասնավորապես` առողջապահության ոլորտում իրականացրած ծրագրերը։ Նշվեց, որ Վորլդ Վիժնը մշտապես համագործակցել է նախարարության հետ, իսկ վերջին տարիներին աջակցել է մոր և մանկան առողջությանը և երեխաների սնուցմանն ուղղված ծրագրերին, առողջապահության այլընտրանքային աղբյուրների գնահատման և մի շարք այլ հարցերում։  Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշակիորեն ծանոթ է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեությանն առողջապահության ոլորտում և բարձր գնահատեց հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը։

Երկուստեք կարևորվեցին նաև երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

Հանդիպման մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՀՀ առողջապահության պաշտոնական վեբ կայքից: http://moh.am/?section=news/open&id=143&nid=2499

7.05.2014