Քարոզչական միջոցառում՝ «Երեխաները կհաղթահարեն 5-ը տարեկանի շեմը» խորագրով

CHNՆպատակ ունենալով կանխարգելել մանկական հաշմանդամության և մահվան այն դեպքերը, որոնք տեղի են ունենում մանկական հիվանդությունների և դրանց բարդությունների, ուշ եւ ոչ ճշգրիտ ախտորոշման, բնածին արատների, գենետիկական հիվանդությունների եւ վաղաժամ ծնունդների պատճառով, «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավը միանում է ՎՎ-ի «Գործողությունների համընդհանուր շաբաթ» միջազգային միջոցառումներին, որոնք նշվում են 2014թ. մայիսի 1-8-ը՝ «Երեխաները կհաղթահարեն 5-ը տարեկանի շեմը» խորագրի ներքո:

Հաշվի առնելով վերը նշվածը և ընդառաջ գնալով 2014թ. Համաշխարհային առողջապահության կազմակերպության տարեկան համաժողովին, որտեղ քննարկվելու է նորածինների մահացության նվազեցման հայեցակարգը ՎՎ Հայաստանի գրասենյակը կազմակերպում է քարոզչական միջոցառում՝ «Երեխաները կհաղթահարեն 5-ը տարեկանի շեմը» խորագրով:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ ԱԺ պատգամավորներ, երիտասարդ խորհրդարանի ներկայացուցիչներ, ԱՆ, միջազգային և տեղական կազմակերպությունների և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ ինչպես նաև լրագրողներ:

Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայի տան ցուցասրահում մայիսի 13-ին ժամը 18:00-19:30:

Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև ս.թ. մայիսի 8-ը՝ զանգահարելով Տաթևիկ Զադոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 095 00 56 46,  կամ գրելով էլ. հետևյալ փոստին՝ tatevik_zadoyan@wvi.org:

6.05.2014