«Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը»

 

CHN

«Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը»                

Նպատակ ունենալով կանխարգելել  մանկական հաշմանդամության և մահվան այն դեպքերը, որոնք տեղի են ունենում մանկական հիվանդությունների և դրանց բարդությունների ուշ եւ ոչ ճշգրիտ ախտորոշման, բնածին արատների, գենետիկական հիվանդությունների եւ վաղաժամկետ ծնունդների պատճառով, Վորլդ Վիժնն իր «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակներում միանում է «Գործողությունների համընդհանուր շաբաթ» միջոցառումների շարքին, որը նշվելու է սույն թվականի մայիսի 1-8-ը՝ «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» խորագրի ներքո:

Գործողությունների համընդհանուր շաբաթվա ընթացքում Վորլդ Վիժնը  մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել նորածինների առողջության և նրանց շրջանում մահացության նվազեցման խնդիրների վրա ամբողջ աշխարհում:

Զանգվածային լրատվամիջոցները կարող են որոշիչ դեր ունենալ հանրության շրջանում «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» նախաձեռնության տարածման գործում: ԶԼՄ-ների միջոցով Վորլդ Վիժն Հայաստանը ցանկանում է ուշադրությունը սևեռել մինչև 5 տարեկան երեխաների կյանքի պահպանման խնդիրներին, ինչպես նաև համախմբել գործընկերներին, այդ թվում՝ կառավարությանը, առողջապահական ծառայություններ մատուցողներին և հասարակությանը նորածին երեխաների առողջության պահպանման հարցերի շուրջ: Նմանապես, քարոզարշավը նպատակ ունի նպաստել վաղ ախտորոշման ու մոր և մանկան առողջության ծառայությունների բարելավմանը:

 Մրցույթի կանոնները

- «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» լրագրողական նյութերի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի մարզային և ազգային հեռուստատեսություններում, ռադիոյում, տպագիր և առցանց լրատվամիջոցներում աշխատող, ինչպես նաև անկախ լրագրողներ, ովքեր 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը հրապարակել/հեռարձակել են լրագրողական նյութեր մինչև 5 տարեկան երեխաների և / կամ մայրական առողջության թեմաներով:

 

- Բոլոր նյութերը պետք է առաջին անգամ հրապարակված կամ հեռարձակված լինեն  2013թ. ապրիլի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 26-ը:

-Լրագրողական նյութերը պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝  naira_gharakhanyan@wvi.org  և narine_ohanyan@wvi.org

- Մրցույթի հայտերը պետք է ստացվեն մինչև ս.թ. ապրիլի 28-ը: Ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի:

- Կարող եք առաջադրել ձեր սեփական աշխատանքը կամ ուրիշինը

Կարող եք ներկայացնել մեկական հայտ յուրաքանչյուր անվանակարգում (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր և առցանց)

- Ներկայացվող նյութերը պետք է լինեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

- Հաղթողների անունները չեն հայտարարվի նախքան մրցանակաբաշխությունը:

- Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ս.թ. մայիսի 6-ին:

Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները

- Հայտերը կքննարկվեն հանձնաժողովի կողմից

- Հանձնաժողովում ընդգրկված են Վորլդ Վիժն Հայաստանի, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ և անկախ խմբագիր:

- Հանձնաժողովի որոշումները վերջնական են և ենթակա չեն հետագա քննարկման/վերանայման

- «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» լրագրողական մրցույթի չորս անվանակարգերում կլինեն միայն երեք հաղթողներ: Վերջիններս կգրավեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը:

 

 

«Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի մասին

2010թ. Վորլդ Վիժնը մեկնարկեց «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավը Հայաստանում: Քարոզարշավի գլխավոր նպատակն է նվազեցնել երեխաների մահացությունը: Հիմնական նպատակներն են՝ ավելացնել և նպատակային դարձնել ֆինանսավորումը առողջապահության՝ մասնավորապես, մոր եւ մանկան առողջության ոլորտում, ապահովել հավասար և բոլորին հասանելի որակյալ առողջապահական ծառայություններ աղքատ եւ մեկուսացված համայնքներում,  ամրապնդել  մայրերին եւ երեխաներին տրամադրվողառողջապահական ծառայությունների բարելավմանն ուղղված պետական մեխանիզմները:

«Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավն աշխատում է տեղական հասարակական կազմակերպությունների, հասարակության լայն շերտերի, կառավարական, հասարակական եւ մասնավոր ոլորտների հետ:

1.04.2014