Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի տարեկան մրցանակաբաշխություն

Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը հայտարարում է 2012 Տարեկան մրցանակաբաշխություն՝ նպատակ ունենալով ճանաչել և գնահատել մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացված ներդրումները:
Մրցանակները տրվում են հետևյալ գործողությունների համար՝
- նախորդ տարվա ընթացքում տեղական կամ ազգային մակարդակում լավագույն քաղաքականության իրականացման
- քաղաքացիական մասնակցության և հանրային քաղաքականության վրա ազդեցության ամենահաջողված օրինակի
- նորարարության և ազդեցություն դրսևորելու
- յուրաքանչյուր քաղաքացու և կազմակերպության նվիրվածության և պատրաստակամության համար, ովքեր ամեն օր պայքարում են յուրաքանչյուր երեխային լիարժեք կյանք նվիրաբերելու համար:
Մոր և մանկան հայկական դաշինքի անդամները կարող են առաջադրել անհատների կազմակերպությունների թեկնածություններ հետևյալ մրցանակների համար՝
1. Շահերի պաշպանության նորարարության մրցանակ
2. Շահերի պաշտպանության ազդեցության մրցանակ
3. Տարվա Դաշինքի անդամ մրցանակ
4. Ակտիվ մայրիկ համայնքային մրցանակ (2 մրցանակ)
5. Լավագույն խնամող մայրիկ (3 մրցանակ)
6. Կառավարության բարեփոխումների առաջատարի մրցանակ
Ընտրության ընթացքը կազմակերպվում է Դաշինքի Խորհրդի կողմից՝ Մրցանակաբաշխության Առաջադրման Կոմիտեի օգնությամբ: Կոմիտեն քննում է բոլոր առաջադրված դիմումները և կազմում է թեկնածուների համառոտ ցուցակը: Դաշինքի բոլոր անդամ կազմակերպությունները, որոնք անդամակցում են Դաշինքին ավելի քան տասներկու ամիս կարող են քվեարկել յուրաքանչյուր անվանակարգի վերջնական թեկնածուի համար:
Մրցանակների ներկայացման վերջնաժամկետն է 2013 թ. հունիսի 11-ը; մրցանակները կբաշխվեն Մոր և մանկան հայկական դաշինքի 2013 թվականի
/հունիսի 20-21 նախնական/ կայանալիք տարեկան հավաքի ժամանակ:
Հայտարարությանը կից տրված է մրցանակաբաշխության առաջադրման ձևը:

Մրցանակաբաշխությանն աջակցում են Վորլդ Վիժն Հայաստանը, Քաունթերփարթ ինթերնեշլն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և «Մանուսկրիպտ» ՍՊԸ-ն:

23.06.2013