Կլոր սեղան – քննարկում

Սիրով հրավիրում ենք Ձեզ  և կարևորում Ձեր   մասնակցությունը “Հավատ” վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության կողմից նախատեսվող կլոր սեղան – քննարկմանը, ինչը նվիրված է պետության կողմից շահառուներին վերականգնողական պարագաների /լսողական սարքեր/  հատկացման համակարգի բարեփոխմանը:

Նախաձեռնությունը իրականացվում է “Հավասար պայմանների ապահովում” ծրագրի սահմաններում` ԱՄՆ  ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

Հարգանքով` “Հավատ” ՀԿ համանախագահներ`

Թամարա Մանուկյան, ծրագրի ղեկավար, ԱՐԱԲԿԻՐ ԲՀ սուրդոծառայության ղեկավար, 091.451154

Սուսաննա Ժամակոչյան, ծրագրի համակարգող  093. 812870

Միջոցառումը տեղի կունենա սույն թվ. սեպտեմբերի 14-ին ժ. 14.00 ԱՐԱԲԿԻՐ բժշկական համալիրում`  3-րդ հարկ, վարչական մասին  կից դահլիճում:

Հասցե` Երևան, Մամիկոնյանց 30

12.09.2012