ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Բարի գալուստ Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի կայք:
Մոր և մանկան առողջության հայկական դաշինքը /Դաշինք/ հիմնադրվել է 2011թվականին և կոչված է միավորելու Հայաստանում գործող, մոր և մանկան առողջության հիմնախնդիրներով զբաղվող տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կառույցներին` նպատակ ունենալով նպաստել մոր և մանկական առողջության պահպանման և բարելավման իրագործմանը Հայաստանում:
Առ այսօր Դաշինքին անդամակցել են 46 միջազգային և ազգային հասարակական կազմակերպություններ:
Կայքը պարբերաբար թարմացվող մատչելի տեղեկություն է տալիս Դաշինքի ու նրա գործունեության վերաբերյալ և հետադարձ կապի միջոցով ապահովում մասնակցային գործընթաց: Այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Դաշինքի կառուցվածքին, տեղեկատվություն է տալիս Դաշինքի կողմից կազմակերպվող միջոցառումների, իրականացվող ծրագրերի, հրատարակումների, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:
Դաշինքի նպատակներին և կառուցվածքին առավել մանրամասն ծանոթանալու համար, խնդրում ենք այցելել “Մեր մասին” հղումը:
Դաշինքի աշխատանքներին մասնակցելու, անդամների հետ համագործակցելու կամ դաշինքին անդամակցելու համար կարող եք կապնվել քարտուղարության կամ խորհրդի անդամների հետ:

Հունիս 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930EC

Նորություններ